Ճամբար · Մայրենի

Ուրախ օրվա լուսաբանում

Հունվարի 18, օր իններորդ

Այսօր ճամբարի ամենասպասված օրն էր, չէ՞ որ այսօր մենք գնալու էինք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց, մեկ խոսքով ասված՝ սահադաշտ: Այսօր ես առաջին անգամ սահեցի չմուշկներով, սակայն ոչ մի անգամ չընկա սառույցի վրա: Մենք օրը սկսեցինք ճամբարային ուրախ տողանով՝ պարեցինք, երգեցինք և զվարճացանք: Մենք մի քիչ հանգստացանք, ընդմիջում արեցինք, իսկ հետո ընկեր Արմինեն մեզ համար կարդաց հետաքրքիր փաստեր կատուների մասին, որից հետո մենք փորձեցինք հիշել այդ բոլոր փաստերը և վերապատմել: Հետո մենք քայլքով ուղղևորվեցինք դեպի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց: Ես երբեք այդքան շատ չէի քայլել. ճանապարհը շատ երկար էր, բայց մենք զրուցելով և ժամանակին չհետևելով արագ հասանք սառցադաշտ: Տեսնելով մարզադպրոցը, մենք շատ ուրախացանք, այդքան քայլելուց հետո: Մենք մտանք ներս և արագ հագանք չմուշկները: Երբ կանգնեցի սառույցի վրա, իմ ոտքերը սկսեցին մի քիչ դողալ: Սկզբում ես շատ էի վախենում, բայց հետո լսեցի ընկերներիս խորհուրդները և կարողացա չմուշկներով սահել: Ես շատ լավ եմ կարողանում սահել անվաչմուշկներով և դրա շնորհիվ ես կարողացա լավ սահել չմուշկներով: Դա ինձ շատ դուր եկավ: Ես առաջին անգամ սահեցի չմուշկներով և ընկերներիս հետ լավ ժամանակ անցկացրեցի: Շատ ուրախ էր անցնում, բայց հանկարծ լսվեց “Երեխաներ հանեք ձեր չմուշկները և պատրաստվեք, քանի որ գնում ենք դպրոց”, դրանից մենք շատ տխրեցինք: Հանեցինք չմուշկները հագանք մեր հագուստները և քայլքով վերադարձանք դպրոց: Իհարկե մենք հետո նորից կայցելենք սահադաշտ, բայց այս հրաշալի օրը չենք մոռանա…

Թողնել մեկնաբանություն