Հայրենագիտություն · Uncategorized

Երևանի իմ ամենասիրելի վայրը

Բուսաբանական այգին իմ շատ սիրելի վայրերից մեկն է։ Մենք ընտանիքով այնտեղ շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Մեր տունը գտնվում է հենց բուսաբանական այգու մոտ: Այնտեղ աճում են շատ գեղեցիկ բույսեր։ Բուսաբանական այգում կան շատ աղտոտված վայրեր, որոնք մենք փորձում ենք մաքրել։ Ես շատ բույսերին ծանոթացել եմ հենց այնտեղ։ Բուսաբանական այգում նաև կա մեծ ջերմոց։ Եթե նայես այդ ջերմոցի մեջ, ապա կտեսնես միյայն կանաչ գույնը։ Բուսաբանական այգին ունի շատ մուտքեր, բայց բաց է միյայն մեկը։ Մենք շատ հաճախ այցելում ենք այնտեղ և խոտերի վրա կազմակերպում փոքրիկ զբոսախնջույք, որից հետո շարունակում ենք զբոսանքը։ Ձմռանը մենք այնտեղ ձյունով ենք խաղում և զվարճանում, գարնանը գնում ենք և հավաքում ենք տարբեր օգտակար բույսեր, ամռանը մենք տարբեր խաղեր ենք խաղում, իսկ աշնանը հավաքում ենք գեղեցիկ գունավոր և աշնանային տերևներ: Իմ եղբայրները շատ են սիրում այգում զբոսնել, վազվզել և թռչկոտել, իսկ ես սիրում եմ շրջել և ծանոթանալ նոր բույսերի հետ։

Լավ մի քիչ պատմեմ բուսաբանական այգու մասին:

Բուսաբանական այգին հիմնվել է 1935 թվականին: Այգու մակերեսը՝ 80 կմ:

Այնտեղ երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակներ են ներմուծում, ցուցադրական գիտական հավաքածուներ ստեղծում, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականությունը բացահայտում, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ են ներդրում։

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից, և այնտեղ եղել է 1100 բուսատեսակ։

Բուսաբանական այգու տարբեր մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։

Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ). Հողամասում աճեցվող հազվագյուտ տեսակներից են՝

  • Galanthus alpinus
  • Centaurea erivanensis
  • Astragalus paradoxus
  • Onobrychis hajastana
  • Ribes armenum
  • Iris elegantissima
  • Iris grossheimii
  • Triticum araraticum
  • Triticum urartu
  • Zelkova carpinifolia

Նշված խումբ բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը ex situ պայմաններում ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն։

Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով։ Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայցնող ավելի քան 1000 հատ ծառաբույս, մեծ մասը պարտիզային ձևեր։

Ջերմատուն

Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։

Դենդրարիում

Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում։ Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով։ Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը ստեղծվել է էկոլոգաաշխարհագրական սկզբունքով։ Այստեղ տեղաբաշխված են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արևելյան Ասիայի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ։

Վարդերի կոլեկցիոն հողամաս «Rosarium Helveticum »

1980թ-ին Բուսաբանական այգու վարդերի հավաքածուն կազմում էր մոտ 300 սորտ: 1990-ական թվականներին Հայաստանում տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով Բուսաբանական այգու էքսպոզիցիոն-ցուցադրական վարդերի հավաքածուն մյուս կանաչ տնկարկների հետ մեկտեղ լուրջ վնասներ կրեց և միայն 2011թ-ին Հայաստանում գտնվող Շվեցարական դեսպանության ֆինանսական աջակցությամբ, հնարավոր եղավ ստեղծել վարդերի էքսպոզիցիոն հողամասը և ի պատիվ Շվեցարիայի, այն անվանվեց “Rosarium Helveticum”:

2011 թ-ից ի վեր Երևանի Բուսաբանական այգում իրականացվում է վարդերի տարբեր սորտերի ներմուծում և կլիմայավարժեցում` նպատակ ունենալով բացահայտել դրանց հարմարողականությունը:

Ներկայումս վարդանոցում առկա է 27 սորտի վարդ, որոնք ընդգրկված են հետևյալ խմբերում՝ թեյա-հիբրիդային, պոլիանտ կամ բազմածաղիկ վարդեր, ֆլորիբունդա, պուրակային վարդեր, փաթաթվող վարդեր:

Նշված բոլոր սորտերը լավ հարմարվել են Բուսաբանական այգու կտրուկ փոփոխվող կլիմայական պայմաններին և ձմռան ծածկոցի տակ նորմալ ձմեռում են:

 

Աղբյուրը՝ այստեղ:

This slideshow requires JavaScript.

 

 

Թողնել մեկնաբանություն