Ճամբար · Պատմություն · Uncategorized

ՀՀ-ում ապրող փոքրամասնությունները

Հայաստանի Հանրապետությունում հայերի հետ միասին ապրում են 20-ից ավելի ազգություններ, որոնցից ինքնակազմակերպված գործում են 11 էթնիկ համայնքներ՝ասորական, եզդիական, քրդական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, հրեական, լեհական, հունական և գերմանական:

Գործնականում Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություն են համարվում հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք իրենց էթնիկական ծագմամբ տարբերվում են երկրի հիմնական բնակչությունից : Նման մոտեցումը ըստ էության համընկնում է ԱՊՀ շրջանակներում կնքված «Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման մասին» կոնվենցիայով սահմանված բնորոշմանը :

Ուկրաինացիները Հայաստանում

Ուկրաինացիները Հայաստանում հաստատվել են 19-րդ դարի կեսերին, երբ «Փոքր Ռուսիայից» Անդրկովկաս են փոխադրվել «կոզակներ»՝ Ռուսական կայսրության հարավային սահմանները ամրապնդելու համար։ Ուկրաինացիների մեծ մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ։

1989 թ. տվյալներով ՀԽՍՀ-ում բնակվում էր 8,3 հզ ուկրաինացի, սակայն անկախությանը հաջորդող և տնտեսական ճգնաժամի տարիներին նրանց մեծ մասը հեռացել են։ 2001 թվականին Հայաստանում բնակվում էր 1,6 հզ ուկրաինացի։ 2012 թ. պայմաններով Հայաստանում բնակվում է 2.000 ուկրաինացի:

Աղբյուրը՝այստեղ։

Թողնել մեկնաբանություն