Ֆրանսերեն

Առաջին ֆրանսերենի պարապմունքը

Իմ առաջին ֆրանսերենի պարապմունքը շատ լավ անցավ: Ես շատ ֆրանսերեն բառեր սովորեցի: Ամեն ինչ շատ հետաքրքիր անցավ: Մենք սովորեցինք ֆրանսերենի այբուբենը: Սովորեցինք նաև une անորոշ հոդը, և ուրիշ բառեր, օրինակ՝ pomme նշանակում է խնձոր, balle`գնդակ, papa-հայրիկ, prune-սալոր, tarte-տորթ, lettre-նամակ, robe-զգեստ, table-սեղան: Նաև մենք սովորել ենք բայեր, օրինակ՝ a-ունենալ, porte-կրում է (հագնում է) (երրորդ դեմք), apporte-բերում է (երրորդ դեմք): Ֆրանսերենում բառերի մեծ մասը գրվում են ուրիշ ձև, բայց կարդացվում են ուրիշ ձևով: Մենք նաև թարգմանել ենք նախադասություններ, օրինակ՝Ալինը բերում է խնձոր-Aline apporte une pomme. Տոտոն ունի գնդակ-Toto a une balle. Նանան կրում է զգեստ-Nana porte une robe. Մենք աշխատում ենք Bon Voyage 1 գրքով: Հուսով եմ մեր հաջորդ դասնել այսպես հետաքրքիր և ուսուցողական կանցնի:

Թողնել մեկնաբանություն