Մայրենի

Մայրամուտը

Մայրամուտ է, գնում է, գալիս է, անցնում է, փայլում։ Բոլորի մեջ ժպիտ է առաջացնում։ Մայրամուտին կարող ես հայտնվել մի հրաշք աշխարհում, որտեղ ամեն ինչ ծիրանագույն է։ Շողքը ստիպում է, որ չթարթես աչքերդ և անընդհատ նայես ծիրանագույն արևին։ Արևը իջնում է սարերի ետևը, ու դու կամաց-կամաց սկսում ես տեսնել նրա միայն կեսը։ Իջնում է նա մինչև որ չի գալիս այն պահը, երբ արևը շողում է պայծառ ու մթնում է. միանգամից կարծես ոչ մի բան տեղի չի ունեցել։ Այդ մի քանի վայրկյանները միանգամից կարող են երջանկացնել մարդուն։ Այս գեղեցիկ տեսարանը միշտ լինում է ամեն օր՝ մի քանի վայրկյաններով։ Արևը կորցնում է իր իսկական տեսքը, ծիրանագույն է ներկվում և իր հետ ներկում է այն բոլոր ամպերին, ում կհանդիպի։ Սարերի ետևում շողում է, կարծես ուզում է քեզ հրաժեշտ տալ և մտնել սարերի ետևը, մթնում է, սկսվում է երեկոն…

evening-wallpaper-3

Հիմա ես ձեզ կպատմեմ մի դեպք, Կլեոպտիա երկրի մասին։

Մի անգամ մի հեռավոր Կլեոպտիա երկրում ապրում էին մարդիկ։ Շատ սովորական մարդիկ. մեր նման։ Բայց նրանք չէին տխրում ու ոչ մեկ չէր հասկանում, թե ինչու։ Ստացվեց, որ նրանք սովորական չէին։ Բանն այն է, որ մարդիկ մայրամուտի ժամանակ սկսում էին նավերով լողալ, և դա նրանց շատ մեծ ուրախություն է պատճառում։ Ամպերը ծիրանագույն էին, արևը նույնպես, բոլորի սրտերը միանգամից լցվում էին երջանկությամբ։ Դե գիտեք, երջանկությունն ու ուրախությունը նույն բաներն են։ Այդ գաղտնիքը բացահայտել է մի փոքր երեխա, երբ նրա ընտանիքը նոր էր տեղափոխվել ապրելու այդ երկիր։ Այդ երեխան հայտնի դարձրեց նրանց գաղտնիքը ուրիշ մարդկանց, իսկ բնիկների ուզածը այն էր, որ նրանց գաղտնիքը մնա անհայտ և մյուսները չիմանան դրա մասին երբեք։ Չստանալով իրենց ուզածը՝ նրանք տեղափոխվեցին մի ուրիշ աշխարհ, որը մնաց գաղտնիք և հիմա ոչ ոք չգիտի, թե որտեղ է գտնվում այդ երկիրը։

Թողնել մեկնաբանություն