Աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը

  1. Նկարագրել ամբողջ աշխարհում հայերի թիվը և ինչպե՞ս է այն տեղաբաշխված:

Հայերի թիվն ամբողջ աշխարհում մոտ 11 մլն է. բացի Հայաստանից, հայերն ապրում են աշխարհի շուրջ 102 երկրներում: 11 մլն հայերի 87 տոկոսն ապրում է 6 երկրում, այսինքն՝ համաչափ տարածված է ամբողջ աշխարհում: Քիչ թվով հայեր կան 18 երկրներում՝ Դոմինիկյան Հանրապետությունում՝ 75 մարդ, Սվազիլենդում՝ 10 մարդ:  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տվյալներով՝ հայերենով խոսում է մոտ 6-7 մլն իրեն հայ համարող մարդ։ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Հունաստանում, Սիրիայում, Իրանում,  Լիբանանում և շատ այլ երկրներում բնակչության վերջին մարդահամարների ժամանակ էթնիկ պատկանելությունը հաշվի չի առնվել, և այնտեղ բնակվող էթնիկ հայերի փաստացի թիվը որոշել գրեթե անհնար է։ Չնայած օտարազգի անձանց վերաբերյալ տվյալները Եվրոպական միության երկրների մեծ մասում կան, սակայն դրանք ամբողջ պատկերը չեն ներկայացնում և դժվար թե կարող են վերցվել որպես հայերի ընդհանուր թվի աղբյուր, քանի որ շատ երկրներում, հատկապես Ֆրանսիայում, հայերի մեծ մասը հայաստանցիներ չեն։ Բացի այդ, Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն ու Հայաստանում ծնված մարդիկ են էթնիկ հայեր, բայց նրանց ճնշող մեծամասնությունը հայեր են, քանի որ երկրի բնակչության մոտ 97,9%-ը հայեր են։ Այլ երկրներում, որոնցից է Ռուսաստանը, հայերի պաշտոնական թիվը, շատերի կարծիքով, ցածրացված է, քանի որ երկրում շատ աշխատանքային միգրանտներ են ապրում։

  1. Դիագրամի օգնությամբ նշե՛ք այն ժամանակաշրջանները, երբ բնակչության թիվը նվազել է։ Բացատրե՜ք դրա պատճառները։

Թողնել մեկնաբանություն